«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու մի շարք չափանիշների ու չանդամակցի այնպիսի դաշինքների, ինչպիսիք ՆԱՏՕ-ն է:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք դրույթներ ունենք նոր անդամների ընդունման մասին, որոնք նախատեսում են մի շարք չափանիշներ, որոնց թվում են Եվրասիական տարածաշրջանին պատկանելը, ՇՀԿ անդամ պետությունների հետ ակտիվ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը, ինչպես ՇՀԿ պետությունների հետ հակամարտությունների բացակայությունը, այնպես էլ արտաքին հակամարտություններին չմիջամտելը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաև թշնամական կամ ՇՀԿ անդամների դեմ ուղղված գործողությունների և դաշինքների չմասնակցելը»,-ընդգծել է Խակիմովը:
Վերջինս նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը «Ռուսաստանին ոչ թե պարզապես թշնամի, այլ թիվ մեկ թշնամի է հայտարարել»:
Խակիմովի խոսքով` բոլոր դրական պահերում, որոնք կապում են Թուրքիան և ՇՀԿ-ն, կան գործոններ, որոնք ուշադիր կուսումնասիրվեն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդում կայացած նիստին, որից հետո հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է անդամակցել ՇՀԿ-ին:
Նմանատիպ հոդվածներ
«Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային, և դա բլեֆ չէ». Պուտին
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ռուսներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր միջոցները, այ...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Դա աղետ կլինի ողջ աշխարհի համար». Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...