Պեկինն արձագանքել է Բայդենի հայտարարություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կմիջամտի, եթե Չինաստանը ներխուժի Թայվան։
Հաղորդավարը հարց է հնչեցրել՝ արդյոք ԱՄՆ զինված ուժերը, ամերիկացի տղամարդիկ և կանայք կպաշտպանեն Թայվանը Չինաստանի ներխուժման դեպքում՝ ի տարբերություն Ուկրաինայի։ Բայդենն այս հարցին պատասխանել է՝ «այո»։
Նա հավելել է, որ Թայվանն ինքն է որոշումներ կայացնում իր անկախության վերաբերյալ, ԱՄՆ-ը նրանց չի խրախուսում, դա նրանց որոշումն է։
Ի պատասխան Բայդենի այս խոսքերի՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին։
Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Չինաստանն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի գործողությունների, որոնք պառակտում են ազգը։
«Մենք ցանկանում ենք անել ամեն բան՝ խաղաղ վերամիավորման համար։ Միևնույն ժամանակ, մենք չենք հանդուրժի որևէ գործողություն՝ ուղղված անջատմանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
Պաշտոնյան նաև ԱՄՆ-ին կոչ է արել Թայվանի հետ կապված հարցերին անդրադառնալ «զգուշությամբ» և «սխալ ազդանշաններ» չուղարկել Թայվանի անկախությանը ձգտող անջատողական ուժերին։ Մաո Նինգը նաև ԱՄՆ-ին նախազգուշացրել է չվնասել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները և Թայվանի նեղուցում խաղաղությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
«Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային, և դա բլեֆ չէ». Պուտին
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ռուսներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր միջոցները, այ...
«Դա աղետ կլինի ողջ աշխարհի համար». Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պ...