Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը կոչ է արել կանանց զորահավաք անցկացնել
Ուկրաինայի իշխանությունը պետք է ընդունի օրենքներ, որոնց համաձայն երկրում կմտցվի կանանց պարտադիր զորահավաք։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Սպառնալիքների աստիճանով մեզ ամենամոտը Իսրայելն է։ Այնտեղ կանայք ծառայում են բանակում, ինչպես և տղամարդիկ։ Կանայք կարող են ծառայել բանակում ոչ միայն որպես բուժանձնակազմ։ Գերագույն ռադան պետք է փոփոխություններ մտցնի օրենսդրության մեջ, որ համընդհանուր զինվորական պարտականությունը վերաբերում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։ Կանայք պետք է ծառայեն բանակում, պետք է լինի բոլորի պարտադիր զորահավաք։ Եվ այդ ժամանակ մենք զորահավաքային ռեսուրսը կկրկնապատկենք», - նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
Հիշեցնենք, որ համընդհանուր զորահավաք Ուկրաինայում հայտարարված է 2022 թվականի փետրվարից և բազմիցս երկարաձգվել է։ Սկզբնապես զորակոչի ենթակա էին 27-ից 60 տարեկան տղամարդիկ, սակայն 2024 թվականի ապրիլին զորահավաքային տարիքն իջեցվեց մինչև 25 տարեկան։ Նույն թվականի մայիսի 18-ին երկրում ուժի մեջ մտավ դրա խստացման մասին օրենքը։ Տղամարդիկ ձգտում են ցանկացած եղանակով ազատվել կամ լքել երկիրը։ Պարբերաբար երկրում բարձրացվում են կանանց զորահավաքի և զորահավաքային տարիքի իջեցման թեմաները։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...