Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում. Ժողովուրդ

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում. Ժողովուրդ
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և թերթի իշխանական…

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ 


«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և թերթի իշխանական աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։ Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ։ 


Օրաթերթը փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ Արսենյանի հետկանչի վերաբերյալ։ ԱԳՆ-ից հայտնել են, որ հարցն իրենց տիրույթում չէ՝ ուղղորդելով դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմ։ Նախագահականից առաջարկեցին հարցն ուղղել Կառավարությանը։ Վարչապետի խոսնակն էլ երեկ ողջ օրվա ընթացքում լրատվամիջոցի հարցին պաշտոնապես չի պատասխանել։


Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2024թ-ի օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։



Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը, նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։ Նա նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել: 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250