Ի՞նչ ճակատագիր է սպասվում բնակարանային ծրագրից դուրս մնացող արցախցի ընտանիքներին. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է.
«Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով:
Նայե՛ք կառավարության ծրագրի 5-րդ գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետը՝ «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը»:
Երբ բնակարանային ծրագիրը հաստատում էին 2024թ., հայտարարում էին, որ այն շուրջ 25,000 ընտանիքի համար է նախատեսված:
Այժմ մոտ 4,000 ընտանիք է օգտվել ծրագրից, իսկ ընտրությունների ժամանակ, երբ նման դրույթ կար ՔՊ նախընտրական ծրագրում, դեռ շուրջ 2,500 ընտանիք էր օգտվել: Ի դեպ, բնակարանային սույն ծրագրի գործունեության ժամկետն էլ նախատեսված է 2028թ. ավարտին, այսինքն՝ կառավարության ծրագրի ժամկետի կեսին:
Հիմա հիմնավոր հարց է ծագում, թե ինչ ճակատագրի են արժանանալու 25,000-ի մնացած առնվազն 11,000-12,000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններով՝ ի տարբերություն իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների:
Արդյո՞ք պլանը արտագաղթի խթանումն է, թե՞ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, թե՞ Արցախի ժողովրդի մի մասի վերադարձը հայրենի տներ»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Կառավարությունը նախատեսում է վերականգնել Հայաստանի՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ երկաթուղային հատվածները
ՀՀ կառավարության նոր ծրագրի տրանսպորտի ոլորտի առանցքային ուղղություններից մեկը Հայաստանի տարածաշրջանային տրանսպորտային կ...