Բացահայտվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ. ՆԳՆ
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կատարված խուզարկությամբ տելեգրամյան ալիքի տերերից մեկի տանը հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։
Խուզարկություններ են կատարվել նաև տելեգրամյան ալիքների տերերի հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։ Հայտնաբերվել և առգրավվել են մետամֆետամին, 8 188 000 դրամ, 4500 դոլար, կանեփի բույսեր և այլն։
Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը կվճարի ուկրաինական ԱԹՍ-ի ուղղությամբ կրակած ֆերմերի տուգանքը
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմերի նկատմամբ նշանակված տուգանքը, ո...
Գազայից երեխաներ բուժում կստանան Հայաստանում. կառավարությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի Հայաստան տեղափոխման և անհրաժեշտ բժշկական օգնության կազմակե...
«Ժողովուրդ». Երիտասարդ զինվորների մահվան թվերը «գաղտնիք» է համարվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2026 թվականի հ...
Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակային դիրքում անմիջական զրույց է ունեցել հերթապահություն իրականացնող ժամկետայ...