Պատահարներ

Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել

Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
Գերմանիայի մի շարք տարածքներում տեղի են ունեցել հզոր ամպրոպներ՝ ուղեկցվելով պտտահողմերով ու քամու ուժգին պորտկումներով, ինչի հետևանքով կա զոհ և վիրավորներ։ Փոթորկի հիմնական հարվածը բաժին է ընկել…

Գերմանիայի մի շարք տարածքներում տեղի են ունեցել հզոր ամպրոպներ՝ ուղեկցվելով պտտահողմերով ու քամու ուժգին պորտկումներով, ինչի հետևանքով կա զոհ և վիրավորներ։


Փոթորկի հիմնական հարվածը բաժին է ընկել Ռայնլանդ-Պֆալցին և Հեսսենին. գրանցվել է մեկ մահ և մի քանի վիրավոր, հայտնում է Euronews-ը։ Արվայլերի շրջանի Վալդորֆ բնակավայրում 58-ամյա կինը, փորձելով թաքնվել տեղատարափից, մահացու վնասվածքներ է ստացել վրան ընկած ծառից, իսկ նույն բնակավայրից ևս մի քանի անձ տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 


Վեստերվալդի շրջանի իշխանություններն ավելի վեր վտանգի մասին նախազգուշացրել էին բնակիչներին, իսկ եղանակի հանդարտվելուց հետո Հյոր-Գրենցհաուզենում արձանագրվել են պոկված տանիքներ, վնասված տներ ու քանդված շինություններ, ինչը, տեղացիների պնդմամբ, աննախադեպ էր։ Չնայած Ռայնլանդ-Պֆալցի շատ վայրերում փոթորիկը տևել է ընդամենը րոպեներ, 30 բնակավայրում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես խափանվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250