Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրանաշենը հանձնելու իրավական հիմք չկա. Էդմոն Մարուքյան

«Սիրելի հայրենակիցներ, այսօր պատմական օր է, որովհետև այսօր պաշտոնապես սկիզբ դրվեց Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի հատվածի ճանաչել Ադրբեջան, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության…

«Սիրելի հայրենակիցներ, այսօր պատմական օր է, որովհետև այսօր պաշտոնապես սկիզբ դրվեց Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի հատվածի ճանաչել Ադրբեջան, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ Քյարքին հայկական տարածք չէ»: 

 

Տեսանյութ է հրապարակել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

 

«Հիմա սիրելի հայրենակիցներ, երբ որ վարչապետը ասում է ըմբռնում այն է, որ պետք է այդ քարտեզներով շարունակենք սահմանազատումը, ցանկացած իրավիճակում, երբ որ ասվել է, որ ըմբռնումն Ադրբեջանի հետ այս հարցով այս է, կամ այն է, ամեն ինչ արվել այնպես, ոնց որ Ադրբեջանը ասել է և ոնց որ պետք է Ադրբեջանին: 


Ուրեմն ուզում եմ ձեզ ասել պաշտոնապես, մի քանի եթերներում էլ եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացվել որևէ ապացույց, որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը՝ այն է, Քյանքին, որ ինքը ասում է հիմա, կհանդիսանա Ադրբեջանի տարածքը: Ցանկացած քարտեզ, որը ներկայացվի Ադրբեջանի կողմից, դրանք ուղղակի պատկերներ են, որովհետև պետք են դրանց իրավական հենքերը: 


Ըստ իրավական հենքերի են որոշվում սահմանազատումը, սահմանագծումը և այդ իսկ հիմքով որևէ տեղ գծից առաջ գնալը, գծից հետ գնալը կամ որևէ անկլավ որևէ մեկի տիրապետությանը փոխանցելը: Տվյալ պարագայում Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածքի մաս է, որևէ փաստաթուղթ չկա, որ այն կապացուցի, որ այն Ադրբեջանին է պատկանում և հետևաբար այդ տարածքը զիջել որևէ պետության տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության թշնամի պետությանը Ադրբեջանին, որը թշնամի պետություն է, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված, հայատեսությամբ լցված, դա ըստ էության ոչ միայն այն է, որ քո մի տարածքը մեկից կտրում ես, Սյունիքի մարզը կտրում ես Հայաստանի մնացած մասից, վտանգի տակ ես դնում Հայաստան-Իրան ռազմավարական կոմունիկացիաները և ընդհանրապես քո երկրի ներսում ադրբեջանական ռազմաբազա ես տեղակայում, որովհետև այդ տարածքում Ադրբեջանը անպայման ռազմական հենակետեր կտեղադրի, իսկ ես կասկած չունեմ», ասել է Էդմոն Մարուքյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250