«Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային, և դա բլեֆ չէ». Պուտին
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ռուսներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր միջոցները, այդ թվում ՝ միջուկային, կկիրառվեն Ռուսաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, եւ «դա բլեֆ չէ»: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Բացի ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց, Պուտինը ուշադրությունը հրավիրել է եւս մի քանի կետերի վրա:
Պաշտպանական ձեռնարկությունների նյութական, ռեսուրսային եւ ֆինանսական ապահովման բոլոր հարցերը պետք է անհապաղ լուծվեն կառավարության կողմից:
«Ընդգծեմ ՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք հանրաքվեների անվտանգ անցկացումը»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխել, արդեն կիրառվում է միջուկային շանտաժ:
«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում ուղղակիորեն դրդում են Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել մեր տարածք, այլևս առանց թաքցնելու ասում են, որ Ռուսաստանը պետք է բոլոր միջոցներով ջախջախվի մարտի դաշտում, որին կհաջորդի տնտեսական, քաղաքական, մշակութային, առհասարակ ցանկացած ինքնիշխանության զրկում՝ մեր երկրի լիակատար թալանով»,- ասել է Պուտինը։
«Գործի է դրվել նաև միջուկային շանտաժ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը բացատրել է, որ խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսվող Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման մասին է, որը հղի է միջուկային աղետի վտանգով, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի՝ միջուկային զենքի կիրառման հնարավորության ու թույլատրելիության վերաբերյալ հայտարարությունների մասին:
«Նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ Ռուսաստանի վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի ոչնչացման տարբեր միջոցներ, իսկ որոշ բաղադրիչներով ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրներինը: Եվ եթե մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Դա աղետ կլինի ողջ աշխարհի համար». Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պ...
Օհանյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտաքին քաղաքականության մեջ մեր իշխան...