Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար վիզաների վճարները

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել օտարերկրացիների համար  վիզաների վճարները
ՌԴ ԱԳՆ-ն կառավարությանը առաջարկել է կրկնապատկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հրատապ վիզաների ձևակերպման հյուպատոսական վճարները։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է…

ՌԴ ԱԳՆ-ն կառավարությանը առաջարկել է կրկնապատկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հրատապ վիզաների ձևակերպման հյուպատոսական վճարները։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։


Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ երեք օրվա ընթացքում ձևակերպվող մեկանգամյա վիզայի արժեքը ներկայիս 100 դոլարի փոխարեն կկազմի 200 դոլար։


Երկանգամյա հրատապ վիզայի համար նախատեսվում է սահմանել 320 դոլար, իսկ բազմակի մուտքի վիզայի համար՝ 600 դոլար վճար։


Փաստաթուղթը ներկայում անկախ հակակոռուպցիոն փորձաքննության փուլում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250