«Դա աղետ կլինի ողջ աշխարհի համար». Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև «նոր սառը պատերազմի» սկիզբը աղետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ աշխարհի համար։
«Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր սառը պատերազմի սկիզբը աղետ կլինի ոչ միայն Չինաստանի և Միացյալ Նահանգների, այլև ողջ աշխարհի համար: Միացյալ Նահանգները պետք է վերադառնա Չինաստանի նկատմամբ ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությանը, վերադառնա Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեի ճիշտ ուղուն և պաշտպանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքը»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը:
Վերջինիս խոսքով` սխալ ընկալումների պատճառով Միացյալ Նահանգները Չինաստանին տեսնում է որպես հիմնական մրցակից և երկարաժամկետ մարտահրավեր: Նա ասել է, որ ոմանք երկու երկրների միջև հաջող փոխանակումների պատմությունը որակում են որպես ձախողում, ինչը պատմության և իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։
«Միացյալ Նահանգները պետք է վերադառնա Չինաստանի նկատմամբ ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությանը, վերադառնա Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեի ճիշտ ուղուն և պաշտպանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքը»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
«Կկիրառվեն բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային, և դա բլեֆ չէ». Պուտին
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ռուսներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր միջոցները, այ...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...