Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա գրել է. «Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով մեր վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով:
ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՍՈւՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ:
Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ ( որն ի դեպ՝ նույնպես իրականության չհամապատասխանող ցուցմունք է տվել ) թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են:
Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի և Մայր Եկեղեցուց ու Թեմից միլիոնավոր դրամները ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել...
Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:
Արամայիս Թախմազյան, առավոտները շաքարաջուր խմի՛ր, հիշողությունդ կարգավորիր, որ մարդկանց քո պատճառով հանիրավի չկալանավորեն:
Իսկ այս հրեշավոր ստի պատճառով, մեր վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, Նաիրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը:
Բոլոր մեղավորների պատասխանի ժամը գալու է Աստծո և օրենքի առաջ»։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը կվճարի ուկրաինական ԱԹՍ-ի ուղղությամբ կրակած ֆերմերի տուգանքը
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմերի նկատմամբ նշանակված տուգանքը, ո...
«Ժողովուրդ». Երիտասարդ զինվորների մահվան թվերը «գաղտնիք» է համարվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2026 թվականի հ...
Ինչ է կատարվում Վերին Լարսում. Dolce velle
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին ուղևորահոսքի աճի մասին տեղեկությունները Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի հետ կա...
Բացահայտվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ. ՆԳՆ
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպեր...