Չենք ձևացնի, թե չենք նկատում Երևանի և Բաքվի մերձեցումը Կիևի հետ. Զախարովա
Ռուսաստանի հասարակությունը կտրականապես չի ընդունում Ուկրաինայի իշխանությունների հետ մերձեցումը, հատկապես, երբ դա տեղի է ունենում Ռուսաստանի գործընկեր և դաշնակից երկրների կողմից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Բաքվի հետ հարաբերությունների ամրապնդման և Երևանի հետ կապերի վերականգնման մասին հայտարարությունները։
Զախարովայի խոսքով՝ խոսքը ոչ միայն Ռուսաստանի պետական կառույցների դիրքորոշման մասին է։ Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիների մոտ ևս հարցեր են առաջանում, թե ինչպես կարող են Մոսկվայի դաշնակից և գործընկեր երկրների պաշտոնյաները չնկատել այն, ինչ ռուսական կողմը համարում է Կիևի գործողությունների հետևանք։
«Մեր քաղաքացիները, որոնք բառացիորեն Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների թիրախ են, հարց են տալիս՝ ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրների պաշտոնական ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները, որոնք մեր դաշնակիցները, գործընկերներն ու բարեկամներն են, այս ամենը չեն տեսնում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում դատապարտում են Կիև կատարվող այցերն ու Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումները։ Զախարովան նաև հարց է բարձրացրել, թե ինչ նպատակով են Ռուսաստանի գործընկեր երկրներում ընդունում ուկրաինական կողմի ներկայացուցիչներին և նրանց հարթակ տրամադրում Ռուսաստանի հասցեին հայտարարություններ անելու համար։
«Լռությա՞մբ հետևել դրան կամ երես թեքել, ձևացնել, թե չենք լսել ու չենք տեսել։ [...] Մենք, անշուշտ, դիմելու ենք նրանց խղճին, բայց չենք ձևացնելու, թե այս ամենը չենք նկատում։ Նրանք պետք է լիովին գիտակցեն, թե ինչ ռիսկեր է պարունակում նման գիծը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան անդրադարձել է նաև Զելենսկու՝ հետխորհրդային երկրների անկախության հարցում Ուկրաինայի ունեցած դերի վերաբերյալ հայտարարությանը՝ պնդելով, որ Ուկրաինայի նախագահը չի կարող դատողություններ անել այլ երկրների անկախության մասին։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել էր Կիև, որտեղ հանդիպել էր ուկրաինացի գործընկեր Ալեքսանդր Միշչենկոյի հետ։
Մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել էր նաև Վլադիմիր Զելենսկին։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Երևանում Զելենսկու ելույթի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական բացասական արձագանքի բացակայությունը, Մոսկվայի գնահատմամբ, չի համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների գործընկերային ոգուն։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Կառավարությունը նախատեսում է վերականգնել Հայաստանի՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ երկաթուղային հատվածները
ՀՀ կառավարության նոր ծրագրի տրանսպորտի ոլորտի առանցքային ուղղություններից մեկը Հայաստանի տարածաշրջանային տրանսպորտային կ...