Քաղաքականություն

Վենս․ Իրանի դեմ պատերազմը մտել է ճնշման «նոր փուլ»

Վենս․ Իրանի դեմ պատերազմը մտել է ճնշման «նոր փուլ»
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մտել է «նոր փուլ», որտեղ Վաշինգտոնի ամենաարդյունավետ գործիքը տնտեսական ճնշումն է։ «Մենք տնտեսական ճնշում ենք գործադրում նրանց վրա…

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մտել է «նոր փուլ», որտեղ Վաշինգտոնի ամենաարդյունավետ գործիքը տնտեսական ճնշումն է։


«Մենք տնտեսական ճնշում ենք գործադրում նրանց վրա, նրանք էլ կփորձեն տնտեսական ճնշում գործադրել մեզ վրա։ Սակայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նրանք շատ ավելի մեծ ճնշում են զգացել, քան մենք», — ասել է Վենսը «The Clay Travis & Buck Sexton Show»-ին տված հարցազրույցում։


Փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է այդ քաղաքականությունը, քանի որ այն համարում է վերջնական նպատակին հասնելու լավագույն միջոցը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր աննախադեպ մասշտաբի «տնտեսական պատերազմով և մեկուսացմամբ»՝ հայտարարելով «տնտեսական D-Day»-ի մասին։


Իրանի արտգործնախարարը, սակայն, մերժել է Թրամփի սպառնալիքները՝ դրանք անվանելով ձախողված քաղաքականության շարունակություն։


Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական ներկայության վերադասավորումը Մերձավոր Արևելքում։ «USS Abraham Lincoln» ավիակիրը իննամսյա տեղակայումից հետո վերադառնում է ԱՄՆ, իսկ «USS George Washington» ավիակիրն արդեն ժամանել է Մերձավոր Արևելք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250