Քաղաքականություն

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար
Եվրոպական միությունը մտադիր է ավելացնել Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ ընդհանուր սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով։ «Մենք արդեն աշխատում…

 Եվրոպական միությունը մտադիր է ավելացնել Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ ընդհանուր սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով։ 


«Մենք արդեն աշխատում ենք Մարոկկոյի իշխանությունների հետ՝ ԵՄ-ի հետ ավելի կառուցվածքային և հեռանկարային գործընկերություն հաստատելու ուղղությամբ։ Մենք կարող ենք ամրապնդել սահմանների կառավարումն ու վաղ ազդարարման համակարգը, ինչպես նաև ավելացնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում։


2021-2024 թվականների ընթացքում ԵՄ-ն արդեն 222 միլիոն եվրո է հատկացրել Մարոկկոյին՝ միգրացիայի կառավարման նպատակով, և նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտը տրամադրել ևս 190 միլիոն եվրո։


Նախատեսվում է, որ նոր ֆինանսավորումը կներառվի ԵՄ-ի և Մարոկկոյի միջև ներկայումս մշակվող ռազմավարական և համապարփակ գործընկերության համաձայնագրում, որը Բրյուսելը նպատակ ունի կնքել մինչև 2026 թվականի ավարտը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250