Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է գնել Patriot համակարգերի համար անհրաժեշտ հրթիռները
Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, որոնք կարող են տրամադրել գործընկերները, և Կիևը պատրաստ է դրանք գնել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Patriot-ի համար հրթիռներ են անհրաժեշտ, և դա կարող են ապահովել միայն մեր գործընկերները։ Բոլոր մակարդակներում նրանց ներկայացնում ենք թե՛ մեր կարիքը, թե՛ այն փաստը, որ գիտենք՝ գործընկերները կարող են բավարարել այդ կարիքը։ Խոսքը նվերների մասին չէ, Ուկրաինան պատրաստ է զենք գնել»,- ասել է Զելենսկին հինգշաբթի երեկոյան իր ուղերձում։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են գործընկերների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների համապատասխան քաղաքական որոշումները։
Զելենսկին նաև հայտնել է, որ ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս շուրջ 50-ը վիրավորվել է։ Վնասվել է ավելի քան 200 օբյեկտ, այդ թվում՝ 86 բնակելի տուն, մանկական հիվանդանոց և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ։
«Մենք անպայման կպատասխանենք ռուսական այս հարվածին, ինչպես պատասխանում ենք յուրաքանչյուր նման հարվածի։ Պատասխանը կլինի արդար և հեռահար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս ռազմագերիները փախել են՝ սպանելով ուկրաինացի զինծառայողի
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերի...
Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 23 մարդ
Օգոստոսի 20-ի գիշերը Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 23-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել...
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են չվերթները
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում օգոստոսի 19-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և...
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը ոչնչացվել է առնվազն 76 ԱԹՍ
Օգոստոսի 19-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանության ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են խոց...