ԱԻՆ կապիտան է զոհվել․ մանրամասներ
Auroranews-ի հավաստի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԻՆ փրկարար է զոհվել։ Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ պատճառն աշխատանքի ընթացքում ստացած այրվածքներն են։
«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում գտնվող անգարում հրդեհ է եղել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կապիտան Կարեն Խառատյանը այրվածքներ է ստացել, որից հետո տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ցավոք սրտի նրա կյանքը փրկել չի հաջողվել և օգոստոսի 31-ին Այրվածքաբանության ազգային կենտրոնում գրանցվել է մահը»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված կինը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջա...
Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի դեպքով կան ձերբակալվածներ
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի...