Ավտովթար՝ Արցախում. 16-ամյա տղան մահացել է
Օգոստոսի 27-ին ժամը 10:40-ին, ՆԳՆ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ օպերատիվ խմբերը, ինչպես նաև քննչական կոմիտեի քննչական խումբը և շտապ օգնության կայանի բուժանձնակազմը։
Պարզվել է, որ ժամը 10:25-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Է. Օ.-ն վարելով «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել։
Պատահարի հետևանքով ուղևոր` Մարտակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ա.Խ.-ն տեղում մահացել է։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել` արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության...
Եվս 5 մարմին է դուրս բերվել. զոհերի թիվը հասավ 15-ի
Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։ Հայտնքւմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումներ են. կան զոհեր
Զինված բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիում (Լիբիա) զինված խմբավորումների միջև։ Առնվազն 2 մարդ զոհվել է։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մար...