ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումներ են. կան զոհեր
Զինված բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիում (Լիբիա) զինված խմբավորումների միջև։ Առնվազն 2 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է
Al-Arabiya հեռուստաալիքը։
Սոցցանցերից տեղեկանում ենք, որ կրակոցները շարունակվում են նաև այս պահին։ Տեղեկություն է տարածվում այն մասին, որ արկերից մեկն ընկել է հիվանդանոցի վրա։ Բուժհաստատության աշխատակիցները ստիպված են եղել մարել հարվածի հետևանքով առաջացած հրդեհը։
Այս շաբաթ խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթխա Բաշագան ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Դբեյբային նամակ էր հղել, որում հերթական անգամ նրանից պահանջել էր վայր դնել լիազորությունները` երկրում արյունահեղություն թույլ չտալու համար։
Դբեյբան իր հերթին Տրիպոլի իշխանության գլուխ դառնալու հավակնություն ունեցող Բաշագային խորհուրդ է տվել կենտրոնացնել ուժերն ընտրությունների մասնակցության ուղղությամբ։