ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի կամակատարները ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ
Իլհամ Ալիեւի նախագահական գվարդիան ուժ է կիրառել կին լրագրողների նկատմամբ. Միջադեպը տեղի է ունեցել հենց նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք բռնել են լրագրողների ձեռքերը՝ փորձելով խլել նրանց հեռախոսները, որոնց վրա նրանք նկարահանել են տեսանյութը։ Նշվում է, որ տուժած լրագրողներն են՝ Ֆաթիմա Մովլավլին, Նարգիզ Աբսալամովան և Այտաչ Թապդիգան։
Ինչպես նշում է Infoteka24-ը, բնականաբար, ժողովրդավարական Եվրոպան աչք կփակի մարդու իրավունքների ոտնահարման այս միջադեպի վրա, քանի որ ադրբեջանական գազը շատ ավելի կարևոր է, քան որոշ ժողովրդավարական արժեքներ։