ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 8-ի. ՌԴ

Ստավրոպոլի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը հասել է ութի։ Մարզի ղեկավարի խոսքով՝ վիրավորվել է ևս վեց մարդ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` «Գազել»-ը բախվել է մարդատար ավտոմեքենային: Վթարից հետո երկու մեքենաներն էլ հրդեհվել են։ Վթարի պահին միկրոավտոբուսում ինը մարդ է եղել։