ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները կրկին ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք

Շիական ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկտադի Աս Սադրիի կողմնակիցները կրկին ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի», որտեղ գտնվում են պետական հաստատությունները և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։

 

Ցուցարարները ապամոնտաժել են «կանաչ գոտու» շուրջ պատնեշ կազմող բետոնե մի քանի սալիկները։ Ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 60 մարդ է տուժել։

 

Հիշեցնենք, որ աս-Սադրի կողմնակիցները հուլիսի 27-ին գրավել էին Իրաքի խորհրդարանը։ Նրանք բողոքում էին երկրի վարչապետի պաշտոնում Մուհամադ Աս Սուդանի թեկնածության առաջադրման դեմ։ Ավելի ուշ Աս Սադրի կարգադրությամբ նրանք լքել էին շենքը: