ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեծանիվների մասսայական վթար․ ամեն ինչ խառնվել էր՝ կանայք, սաղավարտները
Ամեն ինչ խառնվել էր՝ հեծանիվներ, կանայք ու սաղավարտներ։ Հեծանվային խոշոր վթար է տեղի ունեցել կանանց առաջին Tour de France-ի ժամանակ, փոխանցում է SHOT-ը։ Նշվում է, որ մարզիկներից մեկի ողնաշարը կոտրված է, մնացածը նորմալ են։
Նշենք, որ Փարիզում տղամարդկանց Տուր դե Ֆրանսի ավարտի օրը մեկնարկեց առաջին կանանց Տուր դե Ֆրանսը, որը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 24-ից 31-ը։ Հնարավոր է, որ այս Տուրը կարող է դառնալ կանանց պրոֆեսիոնալ հեծանվավազքի ամենահեղինակավոր մրցավազքը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի Tour de France-ը հիշվեց ոչ միայն Յոնաս Վինգեգարդի և Թադեուս Պոգակարի միջև պայքարով, այլև ընդհանուր դասակարգման առաջատարի վեհ արարքով: Դանիացի հեծանվորդը սպասել է մրցակցի, ով կորցրել է կառավարումը։