ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ խոշոր վթարի վայրից․ կա մեկ զոհ, 5 վիրավոր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Նախնական տվյալներով,  2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիշյալ վայրում  միմյանց են բախվել «Օպել» և «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է,  իսկ մյուս մեքենայի վարորդը և ավտոմեքենաներում գտնվող 4 ուղևորներ՝ ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: