Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե. Աղաջանյան
Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը:
«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», - նշեց Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին:
«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող գործելակերպով», - նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Աղաջանյանը վստահեցրեց՝ Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե:
Նմանատիպ հոդվածներ
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...
Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից
Գրոզնիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Կասպից ծովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն...
Վառարանի կայծից բռնկված հրդեհից տուժել է ևս մեկ զինվոր
Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարու...
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կ...