Վառարանի կայծից բռնկված հրդեհից տուժել է ևս մեկ զինվոր
Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին «168»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա ասել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից, ինչը մարելու հետևանքով էլ զինվորն այրվածք է ստացել:
Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ զինվորը քնապարկում է եղել, ավելին՝ այրվածք ստացել է ևս մեկ զինվոր, ՊՆ մամուլի խոսնակն արձագանքել է.
«Մյուս զինծառայողը շատ թեթև վնասվածքներ է ստացել և ապաքինման փուլում է, որևէ լուրջ բան չկա, դրա համար չի ասվել: Իսկ մյուս զինծառայողի մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել, վիճակը կտրուկ վատացել է, և այդ մասին հաղորդագրություն տարածել ենք: Իսկ քնապարկի վերաբերյալ ծառայողական քննություն է այս պահին»:
Նմանատիպ հոդվածներ
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...
Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից
Գրոզնիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Կասպից ծովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն...
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կ...
Լուսանկարներ․ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել․ հաջողվել է մեկուսացնել, հայտնում է ԱԻն–ը։ Հրդեհաշիջման աշխատանքներին...