ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրն հազիվ է փրկում իր երկու տարեկան աղջկան կապիկի ճիրաններից․ նոր մանրամասներ
Մոսկվայի մարզում երկու տարեկան աղջկա վրա հարձակված կապիկը պատկանում է Ռոզենբլում ամուսիններին՝ Լեոնիդին և Նադեժդային։ 10 տարի առաջ նրանք ստեղծել են տնային կենդանաբանական այգի՝ սիրամարգերով, կապիկներով, թութակներով բնակեցված:
Ինչպես նշում է НТВ-ն, ինքը՝ փաստաբան Լեոնիդ Ռոզենբլումը, դատապարտվել է խմբակային բռնաբարության համար 90-ականներին։ Այժմ նա հետախուզվում է՝ կասկածվում է հողատարածքների հարցով խարդախության մեջ։
Տնային կենդանաբանական այգու բոլոր կենդանիներն առայժմ կարանտինացված են։ Սեփականատերը վստահեցնում է, որ բոլոր ընտանի կենդանիները լավ պայմաններում են պահվել։ Ընդ որում, կինը նրանց համար ոչ մի փաստաթուղթ, ինչպես նաև պատվաստումների վկայականներ չի ունեցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կապիկը հարձակվել է երեխաների վրա․ մեծերը փախել են, փոքրիկը՝ հայտնվել կենդանու ճանկերում։