ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասկադյորական անհաջող հնարք. մեքենան շրջվել և բռնկվել է. սրահում 8 ամյա երեխա է եղել
Ռուսաստանի Իվանովո քաղաքում կասկադյորները անհաջող հնարք են կատարել, ինչի պատճառով նրանց մեքենան շրջվել և բռնկվել է: Ինչպես գրում է Readovka-ն՝ ավտոմեքենայի սրահում 8-ամյա երեխա է եղել:
Հաղորդվում է, որ դեպքը եղել է երեկ: Իվանովոյում կասկադյորական շոու է կազմակերպվել: Մասնակիցներից մի քանիսը որոշել են բագիով ցատկել երկու մեքենաների տեսքով հսկայական խոչընդոտի վրայով: Հնարքը չի աշխատել՝ ավտոմեքենան չի հասել ցատկահարթակին, ինչի պատճառով էլ շրջվել է ու բռնկվել։
Բագիի ներսում եղել են չափահաս տղամարդ և նրա ութամյա որդին: Բարեբախտաբար, կասկադյորական շոուի ժամանակ շտապօգնության մեքենան հերթապահել է, ընտանիքին անմիջապես առաջին օգնություն է ցուցաբերվել։ Տղան վախեցած իջել է և շարունակել ելույթը, հոր բախտը չի բերել՝ նա ձեռքերի և մեջքի այրվածքներ է ստացել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ` Սերբիայի և Կոսովոյի սահմանին. ինչ է հայտնի
Սերբիայի և Կոսովոյի սահմանին իրավիճակը սրվել է, գրում են ռուսական ԶԼՄ-ները։ Հնչում են կրակոցներ, միացվել է ազդանշան...
Սպանություն Արմավիրի մարզում. հայրը որդուն դանակի 30 հարված է հասցրել. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազա...
Մահացել է Սյունիքում այրվածքներ ստացած զինծառայողը
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընթանում է «Պաղեստինի իսլամական ջիհադի» մոբիլիզացիան
Համացանցում կադրեր են հրապարակվել պաղեստինյան Ջանին քաղաքից: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները, այնտեղ իրա...