ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ` Սերբիայի և Կոսովոյի սահմանին. ինչ է հայտնի
Սերբիայի և Կոսովոյի սահմանին իրավիճակը սրվել է, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Հնչում են կրակոցներ, միացվել է ազդանշան։
Չհաստատված տեղեկություններով` սերբական կողմից վիրավորներ կան, գրում է Readovka-ն։
News.ru-ի փոխանցմամբ` Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Կոսովոյի ոստիկանությունը ծրագրում է կեսգիշերին օպերացիա իրականացնել ինքնահռչակ հանրապետության հյուսիսային հատվածում բնակվող սերբերի դեմ։
«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի դժվար ու ծանր վիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի. Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի ղեկավարը նաև ասել է, որ Բելգրադը կփորձի ամեն գնով պահպանել խաղաղությունը։
Բայց եթե Կոսովոյի իշխանությունները սկսեն ծաղրել Սերբիայի քաղաքացիներին, նրանք անմիջապես պատասխան կստանան, ասել է Վուչիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընթանում է «Պաղեստինի իսլամական ջիհադի» մոբիլիզացիան
Համացանցում կադրեր են հրապարակվել պաղեստինյան Ջանին քաղաքից: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները, այնտեղ իրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Կոսովոյի և Սերբիայի սահմանային կրակոցներից
Թելեգրամյան ալիքներում տարածվում են տեսանյութեր՝ երեկ երեկոյան Կոսովոյի և Սերբիայի սահմանին հնչած կրակոցներից: &nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգություն՝ Օռլանդոյում. կան վիրավորներ
Առնվազն 7 մարդ հրազենային վիրավորում է ստացել կիրակի գիշերը Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքո...
Ողբերգական դեպք՝ Երևանում. 13-ամյա տղան սրճեփ սարքից հոսանքահարվել և մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափո...