ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ նախկին ծառայողը՝ 1 մլրդ դրամ շրջանառությամբ թմրամիջոցների բիզնեսի ղեկավար

«Տելեգրամ» հավելվածում բացված «Կանաչու շուկա» անվամբ տելեգրամյան ընդհանուր հարթակի միջոցով ՀՀ քաղաքացին, ով տելեգրամի հարթակում հանդես է եկել որպես Դավիթ Վան Հոկտեմբերյան և կառավարել է նշված ալիքը, իրականացրել է Մարիխուանա տեսակի թմրամիջոցների վաճառք:

«Կանաչու շուկա» ալիքը Դավիթ Վան Հոկտեմբերյանը ստեղծել է 2018 թվականին, այն բացահայտելու պահին հետևորդների թիվը գերազանցել է 22 հազարը, ներկայում ակտիվ գրանցված է 18 հազարը: Այդ հարթակը կառավարող անձը Դավիթ Քելեշյանն է, որը 2012-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի Վառելիքային ապահովման բաժնի պետն է եղել, սակայն ինքնակամ լքել է ծառայության վայրը և մեկնել Եվրոպա: Հեռակա հավաքագրել է Հայաստանում բնակվող անձանց, կատարել աշխատանքի բաժանում, գրում է 1lurer.am-ը

 

Մանրամասները՝ լրատվականի ռեպորտաժում