Սեյրան Օհանյանի կնոջ դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան․ մանրամասներ
Սեյրան Օհանյանի կնոջ դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
Աննա Տիգրանի Բադալանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում մորաքրոջ’ Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ Կարինե Մարգարյանի հետ համակատարմամբ քաղաքացիական գործով կեղծել են ապացույցներ, ինչպես նաև Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, Կարինե Մարգրայանի օժանդակությամբ քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ կատարել է ապօրինի գործողություններ, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով: Կարինե Հովսեփի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ Աննա Բադալյանի հետ համակատարմամբ քաղաքացիական գործով կեղծել են ապացույցներ, ինչպես նաև Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ օժանդակել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելուն, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի իրեն օտարելով:
Հավելենք՝ այս գործը դատարանում քննելու է դատավոր, նախկին դատախազ Արամ Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...