ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք` Ղազախստանի խանութներում. ալյուրի, շաքարավազի գնման հերթեր են

 Ղազախստանում որոշակի ապրանքների պակաս է զգացվում։ Իշխանությունները արգելք են դրել հացահատիկի, ալյուրի, շաքարավազի արտահանման վրա։ Շաքարավազի դեֆիցիտը կապված է փոխարժեքի հետ. ռուբլին թանկացել է տենգեի նկատմամբ։ 

 

Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել գազալցակայաններում վառելիքի պակասի ու հերթերի մասին։ Սակայն էներգետիկայի նախարարությունն ավելի ուշ հերքել է այս տեղեկությունը։ Սակավ ապրանքների պահանջարկի պատճառով որոշ խանութներում ծեծկռտուք է տեղի ունենում: Օգտատերերը տեսանյութեր են հրապարակել: