Երիտասարդները «Nissan March»-ով մոտ 6 մետր գլորվել ու հայտնվել են դաշտում
Հուլիսի 12-ին, ժամը 13։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 6մ), գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս․ Ա․-ն և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտր...
Ամերիկացի զբոսաշրջիկը սելֆի անելիս ընկել է Վեզուվի խառնարանը
Ամերիկացի զբոսաշրջիկը թեթեւ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ընկել է Վեզուվի խառնարանը. նա փորձում էր խառնարանից...
Ողբերգական դեպք. մեղուները խայթել են, օգնության հասած ազգականն էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել
Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 10:00–ի սա...