ՀՐԱՏԱՊ․ Պայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կան վիրավորներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկում» պայթյուն է հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետը։ Աշտարակի ոստիկանները սահմանազատել են տարածքը։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարները և սպասում են, որպեսզի ժամանեն փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահ...
Ո՞րն է եղել «Յունիբանկ»-ում պայթյունի պատճառը․ մահացել է բանկի մաքրուհին
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է...
Լուսանկարներ․ Պարզվել է «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով մահացածի և 6 վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունու...