Ողբերգական դեպք` Արարատում. 18-ամյա տղան մահացել է
Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնելկ է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։15-ի սահմաններում նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն` Խերսոնի հեռուստաաշտարակի մոտ
Պայթյուն Խերսոնում: Այս մասին գրում են միջազգային լրատվականները: Պայթյունը տեղի է ունեցել հեռուստաաշտարակի տարածքում. օպ...
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
Զինված արցախցիները գալիս էին Երևան՝ հայտնի անձին սպանելու. Shamshyan
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Արարատի մարզում իրականացրել են «Վնասազեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռային հարձակում` առևտրի կենտրոնի վրա. Զելենսկին պնդում է` ներսում կարող է ավելի քան 1000 մարդ լինել
Ուկրաինայի կենտրոնական մասում` Կրեմենչուգ քաղաքում առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակում է եղել։ Այս մասին հայտնում են...