Զինված արցախցիները գալիս էին Երևան՝ հայտնի անձին սպանելու. Shamshyan
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության 38-ամյա, 39-ամյա և 62-ամյա քաղաքացիները Արցախից ժամանել են Հայաստան և պատրաստվում են Երևանում սպանել հայտնի մի անձի։
Հունիսի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանին հարակից կամրջի մոտից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի իրենց գործընկերների հետ, կամրջի մոտ վնասազերծել են նշված անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նախաքննության շահերից ելնելով՝ վնասազերծված անձանց և նրանց կողմից ընտրված թիրախի անունը չենք հայտնում։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն` Խերսոնի հեռուստաաշտարակի մոտ
Պայթյուն Խերսոնում: Այս մասին գրում են միջազգային լրատվականները: Պայթյունը տեղի է ունեցել հեռուստաաշտարակի տարածքում. օպ...
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապար...
Ովքեր են եղել այսօր ողբերգական վթարի հետևանքով մահացածները. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք` հունիսի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ &n...