Զելենսկին ասել է, որ դեռ պատրաստ է Պուտինի հետ բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններին։

 

«Ես հաստատակամ եմ, վճռական   և պատրաստ եմ  նախագահ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների,  պատրաստ ենք լրջորեն քննարկել այս պատերազմի ավարտը», - ասել է Զելենսկին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։ 

 

Միաժամանակ, ըստ նրա, «չարժե ժամանակ վատնել» Մոսկվայի հետ քննարկելու հարցեր, որոնք չեն վերաբերում հակամարտության ավարտին, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։

 

 «Եթե մենք ՆԱՏՕ-ում չենք, ապա մեր տարածքում չկան օտարերկրյա պետությունների բազաներ, եթե ցանկանում եք մեզ ընդունել ՆԱՏՕ, ապա հրավիրեք մեզ, բայց այս պահին մենք դա չենք քննարկում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Քաղաքականություն