Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում ռուսական անձնագրեր կտրամադրեն

Ուկրաինայում սկսված հատուկ գործողության շրջանակում Զապորոժիեի շրջանի հարավային և կենտրոնական հատվածները վերահսկվում են ռուս զինվորականների կողմից։ Շրջկենտրոնը շարունակում է մնալ Կիևի վերահսկողության տակ։
 

«Մենք ընտրել ենք մի քանի տարածք Զապորոժիեի շրջանի քաղաքներում։ Դրանք են Բերդյանսկը, Էներգոդարը և այլ բնակավայրեր, որտեղ մոտ ապագայում կբացվեն անձնագրային կենտրոններ»,- ՏԱՍՍ-ին ասել է ՆԳՆ տարածաշրջանային վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սելիվանովը։
 

Նա հավելել է, որ նոր կենտրոնների բացումը թույլ կտա ոչ միայն Մելիտոպոլի բնակիչներին դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, այլև՝ տարածաշրջանի տարբեր շրջանների։

Քաղաքականություն

Պատահարներ