Ռուսական McDonald's-ը երկու նոր լոգոների գրանցման հայտ է ներկայացրել

Ռուսական McDonald's-ը երկու նոր լոգոների գրանցման հայտ է ներկայացրել: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
 

Դրանց ներքո ընկերությունը մտադիր է արտադրել ոչ միայն սննդի ու խմիչքի փաթեթավորում, այլև հովանոցներ, պայուսակներ, հագուստ և խաղալիքներ։

 

Նոր խորհրդանիշներում օգտագործվում են կանաչ, նարնջագույն և կարմիր գույները, գրում է «Մոսկվա» գործակալությունը։
 

Ավելի վաղ McDonald's-ի ռուսական բիզնեսի նոր սեփականատեր Ալեքսանդր Գովորը հայտնել էր, որ ցանցի բոլոր ռեստորանները երկրում կբացվեն երկու ամսվա ընթացքում։

Քաղաքականություն