Հայտնաբերել են Վլադիմիր Գաբրիելյանի դին
Ողբերգական պատահարի հետևանքով մահացել են «Вконтакте»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել են Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը։ Սգում ենք ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Տղամարդիկ համարվել են անհետ կորած, որոնողական աշխատանքներին խոչընդոտել են եղանակային անբարենպաստ պայմանները։ Հաջորդ առավոտյան նրանց մարմինները հայտնաբերվել են գետի ափին։ Նախնական տվյալներով՝ Գաբրիելյանն ու Մերզլյակովը մասնակցում էին ամենագնացների էքսպեդիցիայի։ Նրանք անցնելիս են եղել Շոյնա գյուղում գտնվող գետով, երբ մեքենան շրջվել է և քշվել դեպի ծովը ծովը։ |
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. ուղևորը ավտոբուսի մեջ ծխել է, հետո դանակահարել վարորդին
Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ...
Սահմանին զոհ ունենք
Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է...
Բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն․ վարորդներից մեկը տեղում մահացել է, կա 2 վիրավոր
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավ...
Զոհեր և վիրավորներ՝ Իրանում․ մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Առնվազն 13 մարդ է զոհվել Իրանի արևելյան Տաբաս քաղաքում մարդատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, կան վիրավորներ, փ...