Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա․ Զելենսկին դժգոհել է

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ասել է,  որ արևմտյան պատժամիջոցները չեն ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Նա քննադատել է Կիևի գործընկերներին՝ առանց որոշակի պայմանների հրադադարի կոչ անելու համար։

 

Նա նաեւ ասել է, որ որոշ երկրներ մի կողմից աջակցում են Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ «ստուգում են, թե ինչ կարելի է անել պատժամիջոցները մեղմելու համար, որպեսզի բիզնեսը չտուժի»։

 

Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք երկրներ Ուկրաինայում կատարվողի  պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ արեւմտյան պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց նախապես էր պատրաստվում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ արևմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, սակայն Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք Արևմուտքը ստեղծում է իր համար։

Քաղաքականություն