Զախարովայի հետ հարցազրույցից հետո հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է
Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ հարցազրույցից հետո:
Լրագրողը, ով Մոսկվայից կապի մեջ էր Հռոմի ստուդիայի հետ, ավարտել է հարցազրույցը Սկայպով և սկսել քննարկել դա Non è l’Arena ծրագրի հյուրերի հետ:
Հանկարծ նրա ինքնազգացողությունը վատացել է: Գովազդային ընդմիջումից հետո հայտարարել են, որ Ջիլետտին հանկարծակի վատացել է։ Հաղորդումը շարունակվել է առանց հաղորդավարի, սակայն մեկ ժամից էլ քիչ անց նա կրկին կապ է հաստատել ստուդիայի հետ։
Ապա Ջիլետտին վերադարձել է տաղավար առանց փողկապի և գլխապտույտի նոպան վերագրել շաքարի պակասին կամ պայմանավորել այն Մոսկվայի ցուրտ եղանակով։ Հաղորդավորի խոսքով՝ Վլադիմիր Սոլովյովն է իրեն առաջին բուժօգնություն ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ». Ալեն Սիմոնյան
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատ...
ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում
«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների...
Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է
Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է Պ...
«Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է». ԱԳ փոխնախարարը` զորքերը հայելային հետ քաշելու մասին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ զորքերը հայելայի...