«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ». Ալեն Սիմոնյան
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն»: Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,– ասել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: Վերջինիս խոսքով` Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է մնում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անվերապահ վերադարձը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը։
«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը»,–ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:
«Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», –հայտարարել է ԱԺ խոսնակը։
Սիմոնյանն իր ելույթում վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործնական քայլերը պետք է իրականացվեն բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում
«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների...
Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է
Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է Պ...
Զախարովայի հետ հարցազրույցից հետո հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է
Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ...
«Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է». ԱԳ փոխնախարարը` զորքերը հայելային հետ քաշելու մասին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ զորքերը հայելայի...