
Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած զինծառայողներն անվճար բնակարան կստանան

Սկսած այս տարվանից ռազմաուսումնական հաստատություններն ավարտած զինծառայողներն անվճար հիմունքներով բնակարան կստանան։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա՝ խոսքը Վ. Սարգսյանի անվան և ռազմաավիացիոն ռազմական համալսարանների մասին է։ «Սա նշանակում է, որ իրենք պարտավորվում են 20 տարի ծառայել հայրենիքին։ Բնակարանը տրվում է բոլոր իրավունքներով, բացառությամբ վաճառքի իրավունքի։ Երբ կավարտվի 20-ամյա պայմանագիրը, ինքը կունենա սեփականության իրավունք»,-նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ զինծառայողների նկատմամբ տարիների ընթացքում կան կուտակված պարտավորություններ։ Ըստ նրա՝ ռամական կրթության ոլորտում նոր, մոդիֆիկացված համակարգ է ներդրվելու։
«Այն բացերը, որ եղել են 44-օրյա պատերազմի ընթացքում, պետք է նոր կրթութական համակարգի շնորհիվ շտկենք»,-հայտարարեց նախարարը։