Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել. լրատվամիջոց

Արցախի դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 

 

Ընդ որում՝ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից, սակայն Խանումյանն առայսօր շարունակում է պաշտոնավարել։

Քաղաքականություն