Հասարակություն

Ալիևը ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի գլխավոր հրամանատարն է. ռուս պատգամավոր

Ալիևը ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի գլխավոր հրամանատարն է. ռուս պատգամավոր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի գլխավոր հրամանատարն է: Նման հայտարարություն է արել «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Բիյսուլթան Սուլթանբիևիչ Խամզաև (Խմբ.՝ ավելի հայտնի՝ որպես Սուլթան Խամզաև):
 

«Շևչենկոն սպասարկում է թուրք-ադրբեջանական լոբբիին. Ո՞վ է Մաքսիմի համար ամենահիասքանչ հրամանատարը....Իհարկե Իլհամ Ալիևը: Մաքուր մանկուրտներ, յուրայիններին արհամարհող մարդիկ, էությամբ դավաճաններ... Ես հասկանում եմ, որ նմաններիդ համար Թուրքիան ամենագեղեցիկ վայրն է։ Գիտե՞ք ինչ են արել թուրքերը ձեր նմանների հետ։ Ներքինիներին, ենիչերիներին, ընտանիքներից խլում էին և դարձնում ստրուկներ՝ մանկուրտներ»,- հայտարարել է պատգամավորը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250