Ողբերգական դեպք Իջևանում. տան տանիքում հայտնաբերվել է աշակերտուհու կախված դի
Հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. ուղևորը ավտոբուսի մեջ ծխել է, հետո դանակահարել վարորդին
Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորներ կան
Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վետերանները հունից դուրս են եկել, ջարդել նախարարության ապակե դուռը
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մոտ բողոքի ակցիաները չեն դադարում։ Արցախի օկուպացիային մասնա...
23-ամյա վարորդը Lada Niva-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին
Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Հակոբ Մ-ն Եր...