Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորներ կան
Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակները և գլխիվայր շրջվելով հայտնվել շինության քարե պարսպի տակ: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. ուղևորը ավտոբուսի մեջ ծխել է, հետո դանակահարել վարորդին
Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վետերանները հունից դուրս են եկել, ջարդել նախարարության ապակե դուռը
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մոտ բողոքի ակցիաները չեն դադարում։ Արցախի օկուպացիային մասնա...
Ողբերգական դեպք Իջևանում. տան տանիքում հայտնաբերվել է աշակերտուհու կախված դի
Հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտր...
23-ամյա վարորդը Lada Niva-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին
Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Հակոբ Մ-ն Եր...