Այսօր 3 հայ մարզիկ կպայքարի չեմպիոնի կոչման համար․ Մանասյանի բողոքը չի բավարարվել

 Երեւանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մայիսի 30-ին տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը։ 13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը եզրափակիչի երեք մասնակից ունի։ Չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

 

Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուռովը: Մենամարտը տեղի կունենա 18:00-ին։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Իտալիայի ներկայացուցիչ Լունես Ամրաուիի հետ: Մենամարտը տեղի կունենա 18:30-ին:

 

Ռաֆայել Հովհաննիսյանը ոսկե մեդալի համար կպայքարի վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։ Մենամարտը կմեկնարկի 19:45-ին։

 

Նախորդ օրը կիսաեզրափակիչում պարտություն կրած և մրցավարներների որոշումը բողոքարկած Նարեկ Մանասյանը չի մասնակցի եզրափակիչին: Հայաստանի մարզիչների եւ մարզիկի բողոքը չի ընդունվել, մենամարտի ելքը չի փոխվել: 92 կգ քաշային կարգում եզրափակիչում տիտղոսի համար կպայքարի Նարեկ Մանասյանին հաղթած իսպանացի բռնցքամարտիկը: