ՌԴ-ից աղմկահարույց հայտարարություն․ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ հարցի քննարկումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։
Վասիլևը նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է անդամ պետության՝ քվոտային պաշտոններում քաղաքացիներ առաջադրելու իրավունքի և ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն միայն այն դեպքում, եթե տվյալ պետությունը երկու տարվա ընթացքում չի վճարել կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ փաստացի նման իրավիճակ արդեն ավելի քան երկու տարի է շարունակվում է, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին ՀԱՊԿ քարտուղարության քվոտային պաշտոններում և հետ է կանչել իր ներկայացուցիչներին կազմակերպության Միացյալ շտաբից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...